▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջկաս ծնունդից հետո ամեն բան ընտանիքիս հետ է կապվում. Անուշիկ Ալավերդյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Այսօր՝ մարտի 2-ին, երգչուհի Անուշիկ Ալավերդյանի ծննդյան օրն է: Նորաթուխ մայրիկն այսօր դարձավ 28 տարեկան: Երգչուհու համար այս տարի խորհրդանշական է՝ նա ծննդյան օրն առաջին անգամ անցկացնում է մայրկի կարգավիճակում.

«Շնորհավորանքներն ու զանգերը մեկնարկել են դեռ կեսգիշերից, առաջինը Փարիզից զանգեցին քույրս եւ իր ամուսինը, իսկ հետո արդեն սկսեցին մեկը մյուսի հետեւից զանգերը: Շատ հաճելի է, երբ մարդիկ հիշում ու շնորհավորում են ծննդյանդ օրը,- մեզ հետ զրույցում նշեց Անուշիկն ու պատմեց, որ կեսգիշերին ծննդյան օրը սկսել է ընկերների հետ միասին,- Երեկ երեկոյան որոշեցի աղջկաս քնեցնեմ ու Կարենի հետ միասին գնանք «Ռեինկարնացիա» խմբի համերգին: Հենց այնտեղ էլ բարձր տրամադրությամբ եւ ոգեւորությամբ դիմավորեցի ծննդյանս առաջին ժամերը»:

Անուշիկը չցանկացավ կիսվել ամուսնու՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանի անակնկալով. «Ամուսինս արդեն հանձնել է իր նվերը, բայց չեմ ցանկանա այդ մասին խոսել: Նման բաները ինձ համար շատ անձնական են եւ միայն իմը»,- ժպիտով նշեց երգչուհին:

Տոնական օրվա շարունակության մասին խոսելիս՝ օրվա հերոսուհին նկատեց. «Այս տարի հետաքրքիր զգացողություններ ունեմ. եթե նախորդ տարիներին մտածում էի մեծ խնջույքների մասին, որոնք կանցկացնեի ընկերներիս հետ, ապա այս տարի, երբ ունեմ իմ լիարժեք ընտանիքը, ուզում եմ ծննդյանս օրն անցլկացնել մտերմիկ մթնոլորտում՝ իմ ընտանիքի հետ: Այնպես որ, օրը կշարունակենք երեքով՝ ես, Կարենն ու Մայան. Սա ամենալավ ծնունդս է»:

Աղջկա ներկայությունը Անուշիկ Ալավերդյանի համար այս տարվա ամենամեծ նվերն է. «Սա առաջին ծննդյանս օրն է, ինչ Մայան կա իմ կյանքում: Կյանքս իսկապես ամբողջովին փոխվել է, աղջկաս ծնունդից հետո ամեն բան ընտանիքիս հետ է կապվում»,- նշեց նա:

Տոնական տորթի մոմերը փչելիս Անուշիկը երազանք կպահի, քանի որ հավատում է դրանց իրականացմանը, իսկ երազանքով նա չվախեցավ կիսվել. «Երազանքս մեկն է, որ ընտանիքս ու հարազատներս առողջ լինեն»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее