▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջկան չենք ճանաչում, բացառում ենք ինքնասպանությունը. մահացած տղայի քույրը՝ սիրո նամակի ու մահվան հանելուկի մասին

Aravot.am-ը գրում է. Հունվարի 30-ից անհետ կորած և փետրվարի 23-ին Կիևյան կամրջի տակ հայտնաբերված 26-ամյա Վարդան Մնացականյանի հարազատների համար երիտասարդի մահվան հանգամանքները մնում են հանելուկ: Նրա քույրը՝ Մերի Մնացականյանը, որին վերջին անգամ անհետ կորչելուց առաջ զանգահարել էր Վարդանը, կայքին պատմեց, որ այդ օրը եղբայրը սովորականի նման աշխատանքի է գնացել, երեկոյան աշխատանքի ավարտից հետո զանգել իրեն, ասել, որ էլ իմ ձայնը չեք լսելու:

Մերիի խոսքով դրանով ավարտվել է զրույցը, ինքը չի հասցրել հարցեր տալ, բայց մտածել է՝ եղբայրը կատակ է անում: Մեր զրուցակցի խոսքով, եղբայրը տանը որևէ կոնֆլիկտ չի ունեցել, իսկ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները, թե Վարդան Մնացականյանը պարտքեր է ունեցել, ընտանիքի անդամները նման տեղեկություններ չունեն:

«Գործնական խնդիրների մասին նա երբեք տանը չի խոսել, մենք չենք իմացել, որ նման հարցեր է ունեցել, ամեն մեկն իր թյուր կարծիքն է արտահայտում, անիմաստ ասեկոսեներ են »,- ասաց Մերի Մնացականյանը:

Մեր հարցին, թե ով էր Աննան, որին վերջին անգամ Վարդան Մնացականյանը նամակ էր ուղարկել  մեր զրուցակիցը պատասխանեց, որ չեն ճանաչում. «Աղջկա համար ինքը երբեք կյանքին վերջ չէր տա, կարդացել ենք այդ նամակը, զարմացած ենք մնացել, թե ով է հրապարակել, ինչի համար, ոչինչ չենք կարող ասել: Մենք այդ աղջկան չենք ճանաչում, չենք էլ ուզում խորանալ այդ մասով, որովհետև Վարդանի կյանքում որևէ կոնկրետ աղջիկ լուրջ նպատակներով չի եղել, ինքը կարող էր օրը մեկի հետ շփվել»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее