▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկների մեծ մասը չէին համապատասխանում գեղեցկության մրցույթի պահանջներին. Մայա Պողոսյան

Երկար տարիների ընդմիջումից հետո երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Երևանը ներկայացնող 17-ամյա Լիլի Սարգսյանը։

Մրցույթի թերությունների, հետաքրքիր կողմերի, ինչպես նաև հաղթող մասնակցի մասին Life.panorama.am-ը խոսել է մոդել Մայա Պողոսյանի հետ:

«Կարծում եմ յուրաքանչյուր զարգացող երկրի համար կարևոր է, որ նորաձևության ոլորտը ևս զարգացում ապրի: Ցավալի էր, որ երկար տարիներ այս մրցույթը մեզ մոտ չէր կազմակերպվում, ցավալի էր, որ չկար մեկն, ով կարողանար այդ ողջ կազմակերպչական աշխատանքն իր վրա վերցներ ու  պատվով ներկայացներ: Երբ այս տարի տեղեկացա, որ մրցույթը երկար տարիներ անց կայանալու է և կազմակերպիչն էլ Գոհար Հարությունյանն է, շատ ուրախացա, որովհետև գիտեմ, որ նա մեծ պատասխանատվության տեր մարդ է, հետո տեղյակ է այս մրցույթի բոլոր կողմերին, քանի որ տարիներ առաջ անձամբ է անցել այդ ամենի միջով: Ես շատ մեծ հետաքրքրությամբ էի սպասում մրցույթին, միաժամանակ, շատ լավ էի հասկանում, որ դա մեծ թիմային աշխատանք պետք է լիներ»,- նշեց Մայա Պողոսյանը:

Խոսելով թերությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց. «Թերությունները կախված են մեզանից: Եթե մենք հայերիս հատուկ բնավորությամբ զուր աչքով փնտրենք դրանք, բնականաբար կգտնենք, բայց պետք է հասկանանք, թե ինչ մոտեցում ենք ուզում ցուցաբերել: Երեկ, երբ կիկսի ժամանակ հանդիսատեսն իրար խառնվեց, հաղորդավարներից մեկն ասաց, որ մենք բոլորս մի թիմ ենք ու եկեք բոլորս այնպես անենք, որ ամեն ինչ լավ անցնի: Դրանք իսկապես ճիշտ խոսքեր էին: Իհարկե, ցանկացած միջոցառման մեջ կարող ենք գտնել թերություններ, երեկ էլ բացառություն չէր, բայց շատ ողջունելի էր, որ երկար տարիներ անց նորից փորձ է արվել այդ մրցույթը վերականգնելու: Ի վերջո, մարդիկ Հայաստանում են ցանկացել ինչ-որ բան անել, իսկ դա արդեն առավելություն է: Աստված տա գալիք տարիներին գնալով շտկվեն բոլոր թերությունները»:

Անդրադառնալով հաղթող մասնակցին՝ Մայան նկատեց. «Պետք է խոստովանեմ, որ Լիլիին առաջին անգամն էի տեսնում: Բայց, երբ երեկ նրան բեմում տեսա, առաջին իսկ պահից իմ ֆավորիտը դարձավ. կարծում եմ՝ նա ամենաարժանի մասնակիցն էր, ով միջազգային հարթակներում կկարողանա ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը: Նա ունի և հայկական, և եվրոպական արտաքին:  Լիլին շատ հաճելի, գեղեցիկ ժպիտով, բնական ու հայեցի կեցվածքով աղջիկ է, որի գեղեցկությունը իսկապես գնահատվեց»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее