Միացյալ Երիտասարդական Լիգան բազմաթիվ անգամ տեղեկացրել է, որ Անանիա  Շիրակացի համալսարանի ռեկտոր Ս. Աֆյանը հանդիսանում է Կյանքի խոսք աղանդի անդամ, ունենալով բազմաթիվ ապացույցներ այդ մասին:
Մի քանի օր առաջ  ՄԵԼ-ին դիմել էր մի աղջիկ, որը սովորում է այդ համալսարանի 3 կուրսում և  տեղեկացրեց, որ այդ բուհում ռեկտորի իմացությամբ կատարվում է քարոզ: Բացի  այդ նշեց, որ այդ համալսարանի հովանավորն է ԺԱԿ կուսակցությունը, որի  մշտական դարձած միջոցառումներին, մասնակցելով այդ համալսարանի ուսանողները,  մշտապես ենթարկվում են անհանդուրժողականության՝ լինելով Հայ Առաքելական  Եկեղեցու հետևորդներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ համալսարանի  ռեկտորը մի անգամ հայկական լրատվականներից մեկում հերքեց ՄԵԼ-ի կողմից  հրապարակված տեղեկությունը, որակելով բացահայտ սուտ, ապա Միացյալ  Երիտասարդական Լիգան պահանջում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, որպեսզի  անհապաղ ազատեն այդ մարդուն իր զբաղեցրած պաշտոնից:
Միացյալ Երիտասարդական Լիգա
      

