▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախալցխայի հայազգի պատգամավորի մեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել

Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ օրերս  պայթյուն է տեղի ունեցել:

 

Ինչպես հայտնում է Akhaltskha.net-ը՝ հղում անելով ականատեսներին, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել:

Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին:

Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:

Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է, մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее