Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելու մասին քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստին:
«Անվտանգության խորհրդի այդ նիստում է հենց հայտարարվել, որ երկու-երեք օրվա մեջ մեր կարողություններն այլևս չեն ձգելու, և պետք է դադարեցնել»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին, թե ինչու Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի չորրորդ օրն արած հայտարարությանը, որ պետք է պատերազմը դադարեցնել, իշխանությունը չհակադարձեց և չհայտարարեց, որ Գասպարյանը նման բան չի ասել, և միայն Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո հերքվեց, Գրիգորյանը պատասխանեց. «Նախ դա ոչ թե հայտարարել ենք, երբ որ հրաժարական է պահանջել, այլ երբ որ ազատվել և գնացել է: Հաշվի առնելով ներքաղաքական վիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը՝ մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ աշխատանքների, բանակի բարեփոխումների վրա, քան այդ հայտարարության»: