Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ նոյեմբերի 3-ին Կոլումբիայի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի 36-ամյա դերասանուհի Ադրիանա Կամպոսը, ով հանրությանն առավել հայտնի է «Կլոն» հեռուստասերիալից: Նշենք, որ մեքենան վարել է դերասանուհու ամուսինը, ով նույնպես մահացել է: Ինչպես հաղորդում են տարբեր ԶԼՄ-ներ՝ նրանց մեքենան ընկել է Կաուկա կոչվող գետը, քանի որ Ադրիանայի ամուսինը կորցրել է ղեկի կառավարումը:
Նշենք, որ Ադրիանան և նրա ամուսինը՝ ռեժիսոր, գործարար Կառլսոն Ռինկոնը, մեծացնում էին իրենց մեկամյա որդուն, ով այդ օրը, բարեբախտաբար, գտնվել է տատիկի մոտ: