Ապրիլի 10-ին, ժամը 19:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատնից դեպի Գաջի գործարան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի 34 MZ 227 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարերին:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են 1993 թ. ծնված Ա. Դ.-ի դին, իսկ 1991 թ. ծնված Գ. Կ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը:
shamshyan.com-ը հայտնում է, որ օգնության եկած՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներին և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայրում մի քանի երիատասարդներ սկսել են քարերով հարվածել, վնասելով ճանապարհային ոստիկանության և հրշեջ-փրկարարների ծառայողական ավտոմեքենաները:


