▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար՝ Ալավերդի գյուղում. 2 մարդ զոհվել է. հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորների վիճակը ծանր է

 

Օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra»  մակնիշի 35 GZ 597 և «Volkswagen golf» մակնիշի 34 CP 138 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Կա 2 զոհ և 7 տուժած:

Փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և 2 տուժածի տեղափոխել Ալավերդու ԲԿ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее