Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնւմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ: