▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոբուսի պայթյունից տուժած Թումոյի սանն ազատվեց վիրուսից

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն ուրախալի լուր է հայտնել

 

Ուրախալի լուր ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանի կողմից

Թումոյի սանն ազատվեց վիրուսից

2016 թվականի ապրիլին ավտոբուսի պայթյունից տուժածների թվում էին Թումոյի 2 սաներ՝ Է. Գ.-ն և Ռ. Խ.-ն։ Նրանք ստացել էին բազմաթիվ վնասվածքներ։ Մեր բժիշկների անձնուրաց և արհեստավարժ գործունեության արդյունքում դեռահասների առողջական վիճակը աստիճանաբար կարգավորվեց։ Սակայն հերթական հետազոտությամբ պարզ դարձավ, որ երկու դեռահասն էլ վարակվել են հեպատիտ Ց վիրուսով։

Նրանք, ըստ միջազգային ուղեցույցների, հսկվել են ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների կողմից, կազմակերպվել է հեպատիտ Ց վիրուսի կողմից առաջացրած լյարդի փոփոխությունների հետազոտություններ։ 
Դեպքից մեկ տարի հետո Թումոյի սաները հետազոտվել են վերջնականապես, որի արդյունքում դեռահասների մոտ ախտորոշվել է քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց։ Նրանց առաջարկվել է երեքամսյա տևողությամբ հակավիրուսային բուժում նորագույն դեղամիջոցներով։

Կարևոր է նշել, որ երկու երեխայի բոլոր հետազոտությունները և խորհրդատվությունները ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և մշտական հսկողությամբ կազմակերպվել են անվճար։ Բուժումը կազմակերպվել է հովանավորների կողմից հատկացված դեղամիջոցներով՝ կրկին անվճար հիմունքներով։ Ցավոք, հիվանդներից Ռ. Խ.-ի մայրը հրաժարվել է տղայի բուժումից։

ՀՀ ԱՆ Գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանն ուրախությամբ տեղեկացնում է, որ Է. Գ.-ի մոտ բուժման առաջին ամսում ստացվել է դրական արդյունք՝ տղան ազատվել է վիրուսից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее