▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյանն ինչո՞ւ մինչև հիմա կալանավորված չէ, որ նման քայլեր է նախաձեռնում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավինյանն ինչո՞ւ մինչև հիմա կալանավորված չէ, որ նման քայլեր է նախաձեռնում
Այսօր՝ հունիսի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ թղթային տարբերակով QR կոդերի վերացումը պետք է ապահովենք այս ամառվա ընթացքում, հետևաբար «ԹելՍել»-ի մեր գործընկերների հետ հասկացեք, որ ամսվանից սկսած, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 1-ից սկսած։ Անչափահասները, բանկային քարտ չունեցողները ինչպե՞ս են վճարելու հասարակական տրանսպորտով երթևեկի համար, եթե թղթային տարբերակով QR կոդերը վերացնում եք: Իջևան քաղաքում տարիներ շարունակ գործում է քաղաքի կենտրոնը Բլբուլյան թաղամասին կապող միկրոավտոբուսային երթուղին, որի ուղեվարձը 50 դրամ է։ Դուք անհիմն կերպով Երևանում հասարակական տրանսպորտով երթևեկի ուղեվարձը100-ից 300 դրամ սարքեցիք, սակայն հանրության բոյկոտից հետո ստիպված սահմանեցիք 150 դրամ, հիմա էլ նոր «բարեփոխում եք» անում։
Պետական բյուջեից 25 միլիարդ դրամ ՝ 63 միլիոն դոլար մսխած ԱՆԻՖ-ը ղեկավարած Տիգրան Ավիյանը ինչո՞ւ մինչ հիմա կալանավորված չէ, շարունակում է բազմել Հայաստանի լավագույն կես համարվող Երևանի քաղաքապետի աթոռին»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее