▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակում

Թարմացում․ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է. Ավետիք Չալաբյանի կինը մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունից

«Առավոտյան 07։15, երբ բոլորս քնած էինք, մեր տուն են եկել ոստիկանությունից և քննչականից մոտ 7-8 մարդ։ Սկզբից մեր բնակարանը խուզարկել են, ոչինչ չեն գտել, ապա Ավետիքի հեռախոսներն են առգրավել, հետո նրան ձերբակալել են։ Եկել էին փաստաթղթերով, այսինքն՝ նախօրոք պատրաստված, որպեսզի ձերբակալեն»,–սոցցանցի ուղիղ եթերում ասում է Անահիտ Ադամյանը։

Կինը կարծում է, որ ընդդիմադիրների նկատմամբ այս քայլերը պայմանավորված են Սահմանադրական դատարանի` ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումները քննելու հետ։

***

Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով, լրագրողներին հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Չալաբյանը հանդիպումներ է ունեցել այլ պետության պաշտոնյաների հետ, շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք իշխանական լիազորությունները օգտագործեն տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերին՝ ստիպել այդ կազմակերպություններում աշխատողներին մեկնել ՀՀ և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

***

«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից՝ այլ մանրամասներ չնշելով։ Փոխանցել են, որ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։

Ավետիք Չալաբյանին ձերբակալել են վաղ առավոտյան։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее