▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանը կպատմի իր տարիների լռության մասին

Life.panorama.am-ը գրում է.

Գոյ թատրոնում նոյեմբերի 17-ին ժամը 19:00-ին «Իմ լռությունը» խորագրով կկայանա Ավետ Բարսեղյանի մոնոներկայացումը կամ այլ կերպ ասած՝ Ավետը տարիներ շարունակ գրված բանաստեղծությունների լեզվով կխոսի իր լռության մասին:

«Գոյ թատրոնի ղեկավարի՝ Արթուր Սահակյանի կողմից առաջարկ ստացա հանդես գալ փոքրիկ մոնոլոգով: Այդ օրը կներկայացնեմ 17 տարեկանից գրված իմ բանաստեղծությունները, մտքերը հայերենով եւ ռուսերենով: Այդ օրն առաջին անգամ բեմում կլինեմ միայն ես, կհնչեն ընդամենը մի քանի երգ, որոնցում կա բանաստեղծական հիմք: Նկատեմ, որ սա չի լինելու պոեզիայի երեկո, ես պարզապես անկեղծ խոսելու եմ իմ բանաստեղծությունների լեզվով, սա լինելու է փոքրիկ հանդիպում, փոքրիկ խոսք»,-Life.panorama.am-ին պատմեց Ավետ Բարսեղյանը:

Հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է ընտրվել« Իմ լռությունը» խորագիրը, Ավետ Բարսեղյանը պատասխանեց. «Որոշեցինք, որ այս խորագիրը ունենա, քանի որ այդ բոլոր մտքերն ու բանաստեղծությունները լռությունից ծնված են եղել, դրանք գրվել են իմ լռության մեջ եւ ոչ մի անգամ չեն հնչել»:

 Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее