▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի մեծ երջանկություն եմ ուզում. Դավիթ Մարդյան

 

Life.panorama.am-ը գրում է. Կայքի զրուցակիցն է դերասան Դավիթ Մարդյանը, ում բոլորովին վերջերս հեռուստադիտողը տեսնում էր «Աբելի քույրը» հեռուստասերիալում:

Դավիթն այս ընթացքում վայելում է հանգիստը ու նոր լիցքեր հավաքում, քանի որ շուտով կրկին կներկայանա նախագծերից մեկում.

«Արդեն նոր հրավերներ ունեմ, ուստի հաջորդ աշխատանքս իրեն երկար սպասեցնել չի տա: Իհարկե, դեռեւս վաղ է մանրամասներ հայտնել, անգամ չեմ ուզում նշել հեռուստաընկերությունը, սակայն մի բան հաստատ է` իմ ու հեռուստադիտողի հանդիպումը գալիք տարում կրկին կկայանա»,- պատմեց դերասանը:

Մեր նկատառմանը, թե Դավիթը ամիսներ առաջ չէր ցանկանում նկարահանվել ու մտադրություն ուներ աշխատել դերասանական արվեստից հեռու ոլորտում, ու հիմա ի՞նչն է նրան մտափոխել, պատասխանեց.

«Իրականում, ոչ թե ցանկություն չունեի նկարահանվել, այլ միջավայրն էր ինձ մտածելու առիթ տալիս: Սակայն ժամանակի հետ հասկացա, որ առողջ ու խաղաղ  աշխատանքային կազմում հաճելի է աշխատել, պարզապես պետք է ընտրել ճիշտ գործընկերներ: Ի դեպ` խնդիրը միայն ինձ հետ չի, ես ինձ հարմարավետ չեմ զգում անգամ այն ժամանակ, երբ նկարահանման հրապարակում անհաշտություն ունեն դերասանները, կամ ստեղծագործական կազմից որեւէ մեկը»:

Ի դեպ` Դավիթ Մարդյանը մեծ ցանկություն ունի նկարահանվել պատմական ֆիլմում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее