Հայազգի պարուհի Varda-ն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում հայտնել է, որ հայկական կայքերից մեկը գրել է, որ ինքն ավտովթարի զոհ է դարձել:
«Ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Տնօրենիս հեռախոսը պայթում է Հայաստանից եկող զանգերից: Չգիտեմ՝ ի՞նչ է սա, չար կատա՞կ, թե՞ մեկ այլ բան: Ես ողջ-առողջ եմ»:
Varda-ն հավելել է, որ այս պահին գտնվում է Սոչիում, իսկ մեկնաբանողներից մեկի դիտարկմանը, որ նյութում գրված է, որ ինքը մերկապարուհի է, պատասխանել է, որ ավելի լավ է լինել մերկ, քան մահացած: