▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի դժվար է ուղղակի լինել, քան անել. Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Դերասանությունն ու կյանքը իրար շատ նման են ինձ համար, թեկուզ մենակ նրանով, որ երկու տարածություններում էլ պետք է ԱՊՐԵԼ իմանաս։ Ինձ համար Ապրելը պահի մեջ լինելն է, մենք շատ ենք մտածում ինչ արեցինք, ինչ եղավ կամ ինչ ենք անելու, ինչ է լինելու ։ Էդ մտքերը մեզ կամ տանում են անցյալ, որը արդեն չկա, կամ ապագա, որը դեռ չկա։
Ու էդ ժամանակ կորցնում ենք պահը, որը դառնում է հետևանք վախերի։ Իսկ վախերը, երբ հանում են Քեզ պահից, հանում են Քեզ Քո մեջից , երբ Դու դուրս ես գալիս Քո մեջից, սկսում ես ապրել դրսից ներս, այն, ինչ Դու պետք է Քո ներսից դեպի Դուրս ապրես։

Դերասանի ամենակարևոր հատկությունը, կարծում եմ, անկեղծությունն է, իսկ անկեղծությունը լիարժեք է, երբ պահի հանդեպ ես անկեղծ։ Պահն անտեսել ու փորձել կանխատեսել հաջորդ պահը, վախերից եկած սուտ հնարք է դեպի հարմարավետության տարածություն։ Իսկ հրաշքներ լինում են դրանից դուրս։

Դրություններն անսահման են կյանքում, դրության մեջ Ապրելիք զգացումները, շատ կոնկրետ։
Զգացողական դաշտն ավելի զգայուն է, երբ մտքերը քիչ են, ես դրության մեջ նախընտրում եմ հիմարության աստիճանի մտքի դատարկություն քան մտքերի ավելցուկ։

Ցանկացած որոշում կյանքում ավելի արժեքավոր է, երբ ընտրում ես մնայունը, հասարակը և ստաբիլը։ Իսկ արվեստում հակառակը։ Կյանքում մանրուքների հանդեպ չզսպվածությունը փչացնում է ընդհանուրը։ Արվեստում ընդհանուրի հանդեպ չզսպվածությունը փչացնում է մանրուքները։

Ավելի դժվար է ուղղակի ԼԻՆԵԼ, քան ԱՆԵԼ»: 

Ավելացնենք, որ Սոս Ջանիբեկյանը տեղադրել է նաև մի տեսանյութ, որն էլ հենց նրա խոսքով` հանդիսացել է իր այս գրառման ոգեշնչումը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее