Համացանցում հայտնվել է այս տարվա փետրվարի 19-ին, երկարատև հիվանդությունից հետո մահացած ճանաչված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանի երգը՝ «Ավե Մարիա»-ն: Կատարողները՝ Մագդա Մկրտչյանն ու Էլիզա Դարյանը այն նվիրել են Մարիետա Բադալյանի հիշատակին:
«Մամ...Իմ կյանքի ամեն մի վայրկյանը կապված է եղել քեզ հետ:Հիմա առանց քեզ նորից փորձում եմ քայլել սովորել...Քո ծննդյան օրերին հատուկ էինք սպասում,որովհետև այն տոն էր մեզ համար,ինչպես-որ մերն էիր դու միշտ տոնի վերածում....Իսկ այսօր միայն քո ստեղծած այս աստվածային հնչյուններով եմ փորձում կարոտս խեղդել....Իմ քաղցր,իմ անուշ մամա...Քեզ պես լուսավոր և մաքուր այս հնչյունները թող սավառնեն քեզ հետ և պահեն լույսերի մեջ այդ հավիտենականության գրկում»,-գրել է Մարիետա Բադալյանի դուստրը՝ Էլիզա Դարյանը՝ տարածելով տեսանյութը: