Ձևավորված ավանդույթի համաձայն, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նշվել է Սուրբ Զատկի տոնը: Եկեղեցում մատուցված Պատարագից հետո, բնակիչների հետ միասին, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը եկեղեցու բակում տոնի առիթով բացված ծիսական փոքրիկ սեղանների շուրջ են հավաքվել և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ավագյանի Տերունական աղոթքից և օրհնության կարգից հետո, շնորհավորել են ներկաների Սուրբ Զատիկը: Այնուհետ Մանվել Ջավադյանը և Ռոբերտ Սարգսյանը այցելել են նաև հին Ավանի Սուրբ Ծիրանավոր խոնարհված եկեղեցու հարակից տարածք ու հարյուրավոր ավանցիների հետ միասին նշել են Սուրբ Զատիկը: Օրն առավել տոնական են դարձրել ազգագրական երգ ու պարի համույթները, որոնք իրենց կատարումներով ողջունել են ներկաներին:
Ավանում նշել են Սուրբ Զատկի տոնը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее