▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել են. մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ թալանել

1in.am-ը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ շարունակվեց մայր ու որդի Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով դատական նիստը:

Նրանք մեղադրվում են ծանր հանցագործությունների՝ դիտավորյալ սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին որդու՝ Արշակի հետ պայմանավորվել է գողություն կատարել իրենց ծանոթ սփյուռքահայ Բարկիֆի բնակարանից:

Միաժամանակ մայր ու որդի, ըստ մեղադրանքի, նախատեսել են, որ տանտիրոջ կողմից նկատվելու դեպքում գույքի հափշտակություն կկատարեն ավազակային հարձակմամբ: Մայր ու որդի նախնական համաձայնությամբ կատարել են դերաբաշխում:

2016 թվականի փետրվարի 20-ին, ժամը 00.30-ի սահմաններում Սրբուհին ու Արշակը գնացել են Ավան-Առինջ թաղամասում բնակվող Բարկիֆ Յ.-ի բնակարան:

Այնտեղ մայր ու որդի ընթրել են, ալկոհոլ են օգտագործել:

Ըստ մեղադրանքի՝ Սրբուհին տանտիրոջ հետ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ գործողություններ է կատարել, ինչից հետո տանտերը մտել է լոգարան:

Արշակը գնացել է նրա հետևից, հարվածել է ծոծրակին ու պարանոցից բռնած՝ տարել է զուգարան, որտեղ երեք անգամ ուժգին հարվածել է նրա գլխին:

Այդ ընթացքում Սրբուհին բնակարանից հափշտակել է տարբեր իրեր:

Արշակը վնասվածքներ ստացած տարեց տղամարդուն անօգնական վիճակում թողել է զուգարանում, անջատել է լույսը, հյուրասենյակից հափշտակել է մազ կտրելու էլեկտրական ածելին ու հեռացել է:

Բարկիֆ Յ.-ն ստացած վնասվածքներից նույն օրը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее