▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում 30-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել

Հունվարի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում տղամարդ է մահացել։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ղ-ն է, ով հունվարի 23-ից «սուր աֆեկտիվ համախտանիշ» ախտորոշմամբ նշված վայրում ստացիոնար բուժման մեջ է գտնվել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее