
Ինչպես ամեն տարի այս տարի ևս oրրանցիների համար ամանորյա միջոցառումների մեկնարկը տրվեց Օրրանի լավ բարեկամ Մարիոթ Արմենիա հյուրանոցի կողմից:
Օրրանցիները մեծ ուրախությամբ մասնակցեցին արդեն ավանդույթ դարձած քաղցրաբլիթներով տոնածառը զարդարելու միջոցառմանը, որին նրանք սպասում էին ողջ տարին:
Մարիոթ Արմենիա հյուրանոցի աշխատակիցների ջերմ ընդունելությունը ավելի ոգևորեց երեխաներին միջոցառումը դարձնելով առավել տոնական և ուրախ:
Մարիոթ Արմենիայի աշխատակիցները հոգացել էին, որ երեխաները հավատան ամանորյա հրաշքին՝ հանդիպեն Ձմեռ պապիկին ՝ երգեն, պարեն և ուրախ խաղեր խաղան նրա հետ, գուշակեն նրա առաջադրած հանելուկները:
Տոնական երեկոն լրացրեց Մարիոթի հմուտ խոհարարաների պատրաստած համեղ հյուրասիրությունը և քաղցրահամ տոնական տորթը:
Միջոցառման ամենասպասված և ակնկալներով լեցուն պահը ամանորյա նվերներն էին, որոնց մասին նույնպես հոգացել էին Մարիոթի աշխատակիցները:
72157689124878221


