▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ATV»-ի տնօրինությունը՝ Հրաչ Մուրադյանին ծեծելու մասին

ԲլոգՆյուզ-ը գրում է. Համացանցում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Կիսաբաց լուսամուտների» նկարահանման ժամանակ հյուրերը հարձակվել և ծեծել են Հրաչին ու հաղորդման աշխատակիցներին։ Այսօր տարածում է գտել նոր տեսանյութ, որում երևում է, որ մի տղամարդ ներխուժում է տաղավար ու հարձակվում հյուրի վրա, այնուհետև Հրաչը փորձում է միջամտել։ 

Այս մասին պարզաբանում ստանալու նպատակով կայքը  փորձեց կապ հաստատել հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ, սակայն վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերի։

Մեզ հաջողվեց խոսել «ATV» հեռուստաընկերության ծրագրերի բաժնի տնօրեն Հասմիկ Մանուկյանի հետ, ով միայն հետևյալն ասաց. «Ավելորդ շահարկումներից խուսափելու համար «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարը եթեր կհեռարձակվի առանց մոնտաժի, բոլոր հարցերի պատասխանները կստանաք մարտի 7-ին՝ 18:30-ին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее