Wnews.am-ը գրում է.
Կայքը շարունակում է ներկայացնել հարցազրույցների շարքը, որում հայ հայտնիները կիսվում են գեղեցկության իրենց գաղտնիքներով։
Այս անգամ գեղեցկության իր գաղտնիքների մասին կայքին պատմել է երգիչ Արամեի կին, երգչուհի Աննա Թովմասյանը։
–Որքա՞ն ժամանակ եք հատկացնում ամենօրյա դիմահարդարմանը։
-Քանի որ ես շատ քիչ եմ շպարվում առօրյայում, ինձ 10 րոպեն էլ բավական է։
-Դիմահարդարման ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։
-Շատ եմ հավանում Guerlain ապրանքանիշի տոնային քսուկը, իսկ որպես մաշկի խնամքի միջոց օգտագործում եմ Shisheido ապրանքանիշի պարագաները։
-Ինչպե՞ս եք խնամում վարսերը։
-Վարսերս վստահում եմ մասնագետներին, ովքեր էլ դիմակներով խնամք են իրականացնում։
-Ի՞նչ հաճախականությամբ եք այցելում սպա կենտրոններ, գեղեցկության սրահներ։
-Սպա կենտրոն հաճախում եմ ոչ այնքան հաճախ, որքան գեղեցկության սրահներ։ Այնտեղ լինում եմ չորս օրը մեկ։
-Մարզասրահ այցելու՞մ եք։
-Այո։ Աշխատում եմ լինել միշտ ֆորմայի մեջ։
-Հետեւու՞մ եք սննդակարգին։
-Սննդակարգին այդքան էլ հետեւողական չեմ։ Պարզապես աշխատում եմ ուշ ժամի չսնվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում