ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է Ոստիկանության Աբովյան քաղաքի ոստիկանապետին ու նրա տեղակալին:
Ըստ ասեկոսեների, կադրային այս փոփոխությունը տեղավորվում է ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնելու մասին Վլադիմիր Գասպարյանի խոստումների շրջանակում:
Ոստիկանապետի մեկ այլ խոստման`կաշառք վերցնող ճանապարհային ոստիկանների «ձեռքերը կտրելու» շրանակում էլ թերևս, ըստ շրջանառվող լուրերի, օրերս աշխատանքից ազատվել են ՃՈ ևս երկու աշխատակիցներ: