▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքային ամառ է լինելու. Գայանե Ասլամազյան

​​​​​​​

Tert.am Youth-ը գրում է.

Tert.am Youth-ի  հարցերին այս անգամ պատասխանում է հաղորդավարուհի, դերասանուհի, արվեստաբան՝ Գայանե Ասլամազյանը: Պատասխանները՝ զրույցում:

 Առավոտը  սկսվում է...

-Առավոտս սկսվում է ծիտիկների ծլվլոցով, այն առավել է տրամադրում պատրաստվել  եթերի:

  Հեռուստատեսությանը  շատերը համարում են ճահիճ, որտեղ մարդիկ հայտնվում են ինքնակամ և սիրով: Ի՞նչ  դեր ունի հեռուստատեսությունը Ձեր կյանքում:

-Սիրում եմ հեռուստատեսությունը իր բոլոր տեսակների, ձևաչափերի ու գույների մեջ: Այն մեծ հնարավորությունների, անսահմանափակ աշխարհ է: Ցանկացած ոլորտում պետք է առաջ գնալ ու  չկանգնել: Ամենակարևորը  ինքնազարգացումն է:

 Փորձենք  դասակարգել Ձեր բազմաժանր զբաղվածությունը:

-Մայր, դուստր, հաղորդավար, դերասան և մնացածը…

 Երբ սպառվում է մարտկոցը, ապա ո՞րն  է լիցքավորման Ձեր լավագույն միջոցը:

-Թարմ հյութը և լռությունը: Եվ ճիշտ հակառակը, երբ ներկա են ընկերներս։

  Ժամանակի ու  տարածության մեջ  թողել ե՞ք մի բան, որ պետք էր վերցնել…

-Կցանկանայի ավելի շատ կրթություն ստանալ: Շատ լավ կլիներ, եթե այն ժամանակ այսքան հնարավորություններ ունենայի: Հիմա երիտասարդներն ավելի լայն հնարավորություններ ունեն, քան տարիներ առաջ:

Կա՞ ուրիշ Գայանե,  որ գալիս  է հակասելու մեզ  ծանոթ Գայանեին:

-Չեմ կարծում, որ կա ուրիշ Գայանե: Չնայած, որ կան մարդիկ, որ ինձ էկրանից այն կողմ գոռոզ են ընկալում:

 Սկսվել է  հանգստի  շրջանը:  Ընտանեկան հանգիստ լինելու  է՞։

-Այս տարի չեմ հանգստանալու: Աշխատանքային ամառ է լինելու:

 Թվում է համբերատար եք: Թվում է՞, թե՞…

-Իսկապես համբերատար եմ, բայց….բայց (ժպտում է)

 Տարիներ հետո, երբ  հետադարձ  հայացք գցեք, ի՞նչ  է լինելու  այնտեղ..

-Շատ կուզեմ, որ թողածս հետքերը գտնեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее