Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Աշխարհի ինչի՞ն է պետք մեր 42 հազ. քառակուսի կիլոմետրը։ Աշխարհը դա արդեն ստացել է։ Մեր խանութներում չե՞ն վաճռում Snickers, Mars, Coca-Cola, Wrangler, Opel, Samsung, Apple. Հիմա ցիվիլ աշխարհը չի զավթում հեկտար՝ զավթում է մշակույթդ, տնտեսությունդ, հոգևորդ, ուղղեղդ։ Ու դու, կամ ես, էրեխու ծնունդին երգում ենք «Happy birthday to You», խմում ենք Կոլա, մորմոն ենք դառնում, և լսում Մայքլ Ջեքսոն։ Ես չեմ ասում, որ դա վատ է։ Ուղղակի փաստում եմ։
Եզրահանգում։
Մենք պիտի Ղարաբաղյան կոնֆլիկտը մաքսիմում արագ և մաքսիմում մեզ համար շահավետ լուծենք և աշխարհի նման անցնենք Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, ոչ թե տարածքի, այլ մտավոր, մշակութային և տնտեսական տարացքների զավթմանը։ Ու չսահմանափակվենք միայն հարևաններով։ Սա է ուժը, սա է խելքը»:


