▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիները

Ամերիկյան ֆորբսը նոյեմբերի հինգին ներկայացրեց ամենամյա ամենաշատ վարձատրվող կանանց ցուցակը: Ցուցակը գլխավորեց Քեթի Փերին, որոշելով գլխավոր մրցակցին՝ Թեյլոր Սվիֆթին: Երրորդ տեղում Fleetwood Mac խումբն է, իսկ ավելի մանրամասն կարդացեք ներքևում:

Քեթի Փերրի

1

Հասույթ – $135 млн

Առաջին տեղը գրավել նրա մոտ ստացվեց Prismatic World Tour-ի միջոցով: Ֆորբսի գնահատմամբ մեկ շոուի հասույթը կազմում էր $2 մլն: Նաև նա կնքել է պայմանագրեր Coty, Covergirl և Claire’s ընկերությունների հետ:

Թեյլոր Սվիֆթ

2

Հասույթ- $80 մլն

Թեյլոր Սվիֆթը վերջին մի քանի տարիներում դարձել է Ամերիկայի փոփ աստղը: Նրա վերջին ձայնասկավառակը՝ 1989 դարձավ իսկական բեսթսելլեր: Հաջողությունը հաստատեց իր տուրը, որի հասույթն էլ չորս մլն ամն դոլար էր:

Fleetwood Mac

3

Շահույթ – $59,9 մլն

Այս խումբը հայտնվեց ցուցակում Սթիվի Նիքս և ՄակՎի մենակատարների շնորհիվ: Նրանք վերջերս ութսունվեց համերգ կազմակերպեցին, իսկ տոմսի միջին գինը երեք հարյուր դոլար էր:

Լեդի Գագա

4

Շահույթ-$59 մլն

Չնայած նրան որ Գագան հայտնի դարձավ երկու հազար թվականի վերջերից, նա ամենավառ աստղերից մեկն է: Նախորդ տարում նա վաթսունվեց համերգ է ունեցել և արտադրել սեփական օծանելիքը, որը կոչվում է Fame:

Բեյսոնսե

5

Շահույթ- $54,5 մլն

Նախորդ տարի Բեյոնսեն ամուսնու հետ տասնինը համերգի էր մասնակցել Օն դը ռան տուրի ժամանակ: Շոուն ավելացրել է $100 մլն դոլար: Նա նաև պայմանագիր է կնքել Պեպսիի և Լորեալի հետ:

Բրիթնի Սփիրս

6

Շահույթ- $31 մլն

Իր մշտական շոուի շնորհիվ, որը Լոս Անջելեսում էր, նա միլիոններ աշխատում: Բրիթնիի և Իգգի Ազալիայի «Pretty Girls» սինգլը նույնպես հաջող էր: Հիմա նա սեփական ներքնազգեստերի գիծը ունի, որը կոչվում է The Intimate Britney Spears.

Ջեննիֆեր Լոպես

7

Շահույթ-$28,5

Համերգային գործունեությոյւնը իր համար արդեն երկար ժամանակ է հիմնական շահույթի առարկա չէ: Նրան միլիոնավոր դոլարներ է բերել American Idol հաղորդման մեջ ժյուրի լինելը և մի քանի ֆիլմերում նկարահանվելը:

Միրանդա Լամբերտ

8

Շահույթ- $28,5 մլն

Անցյալ տարին հաջող էր իր համար, նա երեք մրցանակ ստացավ երաժշտական ոլորտում: Միրանդան նաև ունի սեփական հագուստի գիծը:

Մերայա Քերի

9

Շահույթ-  $27 մլն

Նա Ամերիկայի ոսկե ձայնն է, ով շոուների է մասնակցում ս/թ մայիսից: Բացի այդ իր ձայնասկավառակի վերաթողարկումը իրեն մեծ գումարներ բերեց:

Ռիհաննա

10

Շահույթ- $26 մլն

Նա յոթ ձայնասկավառակ է թողարկել: Վերջին շրջանում ընդհամենը ինը համերգի է մասնակցել , բայց իր գալիք ութերորդ ձայնասկավառակը Անտի վերնագրով կարծում ենք, որ կբարձրաձայնի իր հորիզոնականը:

Աղբյուրը` inchuzem.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее