Օրերս Հայաստանում էր հայտնի բրիտանացի երգչուհի, երգահան և դերասանուհի, «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջոս Սթոունը: Վերջինս Հայաստանում «Yerevan Jazz Fest 2016» ամենամյա ջազ փառատոնի շրջանակներում հանդես է եկել մենահամերգով, ինչպես նաև հայ երաժիշտների հետ նոր զուգերգ է ներկայացրել։ Հայկական մոտիվներով երգը նա կատարում է «Gata band»-ի հետ։