▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհահռչակ 6 հարուստ աստղեր, ովքեր անհավանական էժան մեքենաներ են վարում

 Լեոնարդո Դի Կապրիո, Toyota Prius Hybrid

Ջեյմս Քեմերոնի՝ 1997թ.-ի «Տիտանիկ» բլոքբաստերում նկարահանվելուց հետո Դի Կապրիոն մշտապես Հոլիվուդի դիտակետում է։ Այսօր նա աշխարհի ամենապահանջված դերասաններից է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա տասնյակ հայտնի ֆիլմերում հանդես է եկել գլխավոր դերերում, կարող ենք կարծել, որ նա ճոխ մեքենայով է շրջում, այնինչ նա 29,900 դոլարանոց «Toyota Prius Hybrid» է վարում։

 Ջասթին Տիմբերլեյք, Volkswagen Jetta

 

Չնայած Թիմբերլեյքը նկարահանվել է 17 ֆիլմերում, բազմաթիվ հիթեր թողարկել ու հանդիպել աշխարհի ամենագայթակղիչ կանանց հետ, այնուամենայնիվ, նա վարում է ընդամենը 16,000 դոլար արժողության «Volkswagen Jetta», այն դեպքում, երբ նրա կարողությունը մոտ 200 միլիոն դոլար է կազմում։

 Դենիել Ռեդքլիֆ, Fiat Punto

 

Ռեդքլիֆը, թերևս, առավել հայտնի է «Հարի Փոթեր» ֆիլմում գլխավոր հերոսի դերը մարմնավորելու համար։ Սակայն 2011թ․-ին նա նաև այլ դերեր է խաղացել։ Ռեդքլիֆի հաջողությունը նրան միլիոնների կարողություն է ապահովել դեռ մինչև 18 տարին բոլորելը։ Ինչևէ, երիտասարդ դերասանը «Porsche» կամ «Aston Martin» գնելու փոխարեն 17,800 դոլար արժողության «Fiat Punto» է ձեռք բերել իր համար։

  ③ Մել Գիբսոն, Toyota Cressida

 

Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնը բազմաթիվ բլոքբաստերներում է խաղացել, ինչպես նաև իր կողմից նկարահանված կինոհիթեր թողարկել, որոնք նրան միլիարդներ են ապահովել։ Իր կարողությունը նրան հնարավորություն էր տալիս գնել ցանկացած մեքենա, սակայն նա որոշել է 6-րդ սերնդի «Toyota Cressida»-ով բավարարվել։

  Ջենիֆեր Լոուրենս, Volkswagen Eos

 

Ջենիֆեր Լոուրենսի ժողովրդականությունն աճում է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Նրա կարողությունն այժմ հասնում է ավելի քան 40 միլիոն դոլարի։ Մեզնից շատերն այսքան գումար ունենալու դեպքում կշտապեին թանկարժեք գնումներ կատարել, այդ թվում՝ որևէ էկզոտիկ մեքենա, սակայն Լոուրենսը բավարարվել է 35,000 դոլար արժողության «Volkswagen Eos»-ով, մինչդեռ կարող էր իրեն դրանից 10 անգամ ավելի թանկ մեքենա թույլ տալ։

① Մարկ Ցուկերբերգ, Acura TSX

 

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով համարվում է ԱՄՆ-ի ամենաերիտասարդ միլիարդատերից մեկը, մշտապես իր տեղն է զբաղեցրել «աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց» ցանկերում։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ մեքենա կարող էր վարել 26 միլիարդ դոլար կարողություն ունեցող երիտասարդ տղամարդը. ո՛չ «Ferrari», ո՛չ էլ «Corvette»։ Ինչպես երևում է, Ցուկերբերգն ամենևին էլ թանկարժեք մեքենայի վրա գումար ծախսելու կարիք չի զգում և փոխարենն իր համար ընտրել է «Acura TSX» համեստ փոխադրամիջոցը։ Իրականում մեքենան, թերևս, այնքան էլ էժան չէ՝ 30,000 դոլար, ինչևէ, սա գրպանի փող է այնպիսի մարդու համար, ինչպիսին Ցուկերբերգն է։

 

Աղբյուրը՝ Blognews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее