▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստղիկ Սաֆարյանի նոր աշխատանքը մտածելու առիթ կտա

BlogNews.am-ը գրում է.Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի վերջին տեսահոլովակը «Shalom»-ն էր, որի մասին BlogNews.am-ն արդեն պատմել է։ Այժմ ներկայացնում ենք երգչուհու նոր աշխատանքը:

««Shalom» երգը, ի ուրախություն ինձ, շատ սիրվեց և տարածվեց, վերջերս էլ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ նույնիսկ հնարավորություն ընձեռնվեց երկրպագուներիս ինձ հետ միասին դուետով կատարել այդ երգը, ես էլ սիրով դա արեցի: Կարելի է ասել, որ «Օ՜ քամի» և «Fabulous Boy» երգերից հետ «Shalom»-ը դարձավ իմ նոր այցեքարտային երգը»,- ասաց Աստղիկը:

Աստղիկի նոր երգը կոչվում է «Որբուկ»։ «Խոսքերի հեղինակը տաղանդավոր Լաուրա Հովհաննիսյան է, և առհասարակ ընդհանուր գաղափարը նրան է եղել,- նշեց Աստղիկը,- ես՝ որպես երգչուհի, Արմենը՝ որպես ռեժիսոր, սիրով միացանք նրա գաղափարին: Քանի որ իսկապես մեզ շատ հուզեցին թե՛ խոսքերը և թե՛ այդ գաղափարը, որոշեցինք փոխանցել մեր դրական ասելիքը հանրությանը: Այս երգի շուրջ մենք երեքով համախմբվեցինք, և կարելի է ասել, որ դարձանք մեկ միասնություն: Ես գրել եմ երաժշտությունը, քանի որ թեման ինձ շատ հուզեց»:

Տեսահոլովակի հիմքում որբուկների ապրումներն են, ովքեր ևս ունեն ուշադրության կարիք։ «Ես ինքս էլ մտքիս, հոգուս խորքում մտահոգվել եմ նման երեխաներով, ովքեր ինչ-ինչ պատճառներով դարձել են ծնողազուրկ և զուրկ են եղել ծնողական քնքշանքից, պաշտպանությունից: Ես ուզում եմ, որ այս երգով նրանք իմանան, որ մենակ չեն, հավատան, որ կան մարդիկ, ովքեր մտահոգվում են իրենցով»,- խոստովանեց երգչուհին:

«Որբուկ» տեսահոլովակի ռեժիսորն Արմեն ՊիրիՄասիհին է, ում հետ երգչուհին աշխատել է նաև իր նախորդ տեսահոլովակում։ Նրա մասին խոսելիս Աստղիկը շեշտեց. «Արմենի հետ մարդկային տեսակով շատ նման ենք, կարծես նոր եղբայր եմ հայտնաբերել: Մենք ուղղակի աշխատանքի մեջ ունենք գրեթե նույն մտածելակերպը, և դա է պատճառը, որ շատ հեշտ ենք աշխատում։ Դեռ շատ աշխատանքային ծրագրեր ունենք պլանավորած, որոնք պետք է իրականացնենք»:

Խոսելով տեսահոլովակի ոճի և հերոսների մասին՝ Աստղիկը նշեց. «Որբուկի դերը կատարեց Անդրեյը, ով, չնայած շատ ցուրտ և քամոտ եղանակին, գերազանց մտավ իր կերպարի մեջ: Պետք է անկեղծ ասեմ՝ տեսահոլովակի հերոսի կերպարով զբաղվել է ռեժիսորը, իսկ իմ կերպարով, ինչպես միշտ, զբաղվել եմ ես: Ավելի հանգիստ և համեստ կերպարի մեջ եմ, որը շատ համահունչ է երգին, երաժշտությանը և խոսքերին»:

Երգչուհին հավելեց, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է դեկտեմբեր ամսվա սկզբին, իսկ տեսահոլովակի և երգի փակ շնորհանդեսը կլինի նոյեմբերի 29-ին. «Այդ օրը գեղեցիկ միջոցառում է կազմակերպված լինելու, կներկայացվեն Լաուրա Հովհաննիսյանի բոլոր հեղինակային աշխատանքները»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее