Esem.am-ը գրում է, որ այս անգամ զրուցել է երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հետ, ով այս օրերին հայրենիքում է և հանգիստը վայելելու փոխարեն ամբողջությամբ տրվել է աշխատանքին:
- Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:
- Քանի որ այժմ Հայաստանում եմ, ինքս ինձ նվիրել եմ աշխատանքին. կարելի է ասել, աշխատանքի մեջ եմ հանգստանում :) Օրեր են լինում՝ արթնանում եմ այն ցանկությամբ, որ կարելի է քաղաքից դուրս գնալ, հանգստանալ, սակայն աշխատանքն այնքան շատ է, որ չեմ կարողանում կազմակերպել: Այժմ մի շարք հեռուստատեսային նախագծերի եմ մասնակցում, որոնք կցուցադրվեն սեպտեմբերից, նոր երգեր եմ պատրաստում և մտածում եմ առաջիկա տեսահոլովակի մասին: Թեև, այս ամենից զատ, կարծում եմ, ամռան վերջին կմեկնեմ Իսպանիա, ծով կգնամ ու փոքր-ինչ կհանգստանամ:
- Ակտի՞վ, թե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:
- Ե՛վ ակտիվ, և՛ պասիվ: Եթե որևէ երկիր եմ մեկնում, ապա պետք է վայելեմ երկիրը, այցելեմ թանգարաններ, տեսարժան վայրեր, իհարկե, նաև ժամանցային վայրեր: Երբեք չի եղել մի դեպք, որ որևէ երկիր մեկնեմ ու ամբողջ օրս հյուրանոցում անցկացնեմ մինչև օրերը վերջանան: Կարելի է ասել՝ ակտիվ հանգստի կողմնակից եմ, թեև մարդիկ ակտիվ ասելով այլ բան են հասկանում՝ ոչ թանգարաններ այցելելը, այլ դիսկոտեկներ և այլն: Ի դեպ, տարբեր վայրեր այցելելուց հետո փորձում եմ գոնե մի քանի ժամով հյուրանոցի համար վերադառնալ, հանգստանալ ու նորից շարունակել:
- Առհասարակ նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնել, թե՞ դրսում. ինչո՞ւ:
- Տասը տարուց ավելի է՝ ամռանը Հայաստանում չեմ եղել: Այս տարի այստեղ եմ աշխատանքի բերումով, բայց առհասարակ սիրում եմ ծովում հանգստանալ:
- Ըստ քեզ` ամռան հանգստի լավագույնը տարբերակը ո՞րն է:
- Ինքս ծովի, լողալու սիրահար եմ: Ինձ համար լավագույն տարբերակը ծովն է, ավազը, արևայրուքը ու միշտ այդպես էլ կազմակերպել եմ հանգսիտս:
- Ինչի՞ միջոցով կարելի է կոտրել ամռան տապը. ի՞նչն է ամռան լավագույն ընկերը:
- Կարելի է ասել՝ զովացուցիչ պաղպաղակի միջոցով: Բայց ընդհանուր առմամբ պետք է գտնել այնպիսի վայրեր, որտեղ հով է, մեկնել քաղաքից դուրս. մաքուր օդը կոտրում է տապը:
- Հագուստի ի՞նչ գույներ ես նախընտրում ամռանը:
- Գունավոր հագուստ. ինձ չեմ պատկերացնում սև և փակ հագուստով: Հասկանում եմ, որ մարդիկ աշխատանքից ելնելով տաբատ կամ շապիկներ են հագնում, բայց եթե աշխատանքային այդ պարտադրանքը չկա, կարելի է թեթև հագնվել ու թեթև զգալ:
- Քեզ համար ի՞նչ գույնով է ասոցացվում ամառը:
- Դեղին, արևի գույնով, նաև՝ կանաչ, գազարագույն և այլն:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում