Armtimes.com-ը գրում է.
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր 3-րդ՝ «Better Way», ալբոմի երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի: Նոր ձայնասկավառակը վաճառքի է հանվել սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած Աստղիկի գործունեության 10-ամյակը նշանավորող փակ միջոցառումից հետո: Այդ օրը տեղի է ունեցել նաեւ նրա նոր ալբոմի շնորհանդեսը: Կայքի հետ զրույցում երգչուհին տեղեկացրեց, որ արդեն մտածում է տեսահոլովակի մասին:
«Պլանավորում եմ տեսահոլովակ նկարահանել: Երբ ձայնասկավառակը հանձնվեց իմ լսարանի դատին, նամակներ ստացա, որոնցում շատերը գրում էին իրենց դուր եկած երգերի մասին: Փորձում եմ հասկանալ՝ որ երգն է ամենից շատ սիրվել, որպեսզի հենց դրա հիման վրա նկարահանեմ հաջորդ տեսահոլովակս»,- ասաց նա:
Աստղիկ Սաֆարյանն ունի մի շարք այլ ծրագրեր, որոնց մեծ մասն իրականանալու է հաջորդ տարի: Նախատեսում է ֆոտոշարքեր, աշխատում է իր ստեղծած ապրանքանիշի հավաքածուի ընդլայնման վրա, պլանավորում է գլխարկների ցուցադրություն Հայաստանում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում