Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին համացանցում հայտնվել են հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանի լուսանկարները, որոնք շատերին թույլ են տվել կարծել, թե հաղորդավարուհին կրկին բալիկի է սպասում:
Այս լուրերը ճշտելու նպատակով կայքը կապ է հաստատել Աստղիկի հետ, ով, սակայն, հերքել է այդ լուրը.
«Ոչ, բալիկի չեմ սպասում, դեռևս ողջ ուշադրությունս կենտրոնացրել եմ փոքրիկիս վրա: Ես մենակ եմ մեծացնում տղայիս, օգնող չունեմ ու ինձ համար երկրորդ բալիկ ունենալը դեռ շուտ է, բացի այդ ուզում եմ վայելել որդուս առաջին տարիները, ոչ մեկի հետ զգացողություններս չեմ ուզում կիսել»,- նշել է Աստղիկն ու պատմել փոքրիկի մասին.
«Տղաս արդեն քայլում է, ողջ տնով մեկ վազվզում է, ինձնից բացի ոչ մեկի մոտ չի գնում, նա սիրահարված է ինձ, իսկ մեր ուժեղ սերը փոխադարձ է: Որդիս արդեն բառեր է արտաբերում, ի դեպ՝ առաջինը պապա է ասել, ինչից Նարբեն անասելի զգացողություններ ունեցավ, թեպետ ասում է, որ կանխատեսում էր՝ որդու առաջին բառը հենց պապա պետք է լիներ: Դե իսկ ես էլ ընդհանրապես չսրտնեղեցի, նույնիսկ ընդհակառակը՝ ինքս էի ուզում, որ առաջինը պապա ասեր, որպեսզի Նարբեն ուրախանար, չէ որ տղամարդկանց մոտ այդ զգացողությունները լրիվ ուրիշ կերպ են արտահայտվում»,- նշել է հաղորդավարուհին:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում