2018-ի Դեղին շան տարին առաջարկում ենք սկսել պոզիտիվ ու հաճելի նյութերով: BlogNews.am-ն իր ընթերցողների համար ամփոփել է 2017-ը և կազմել է այն աստղային ընտանիքների թոփ տասնյակը, որտեղ այս տարի համալրումներ են եղել: Նրանցից շատերն առաջին անգամ են զգացել ծնող դառնալու բերկրանքը, ոմանք էլ արդեն փորձառու ծնողներ են:
Աստղերի երեխաները, դուր է գալիս դա իրենց, թե ոչ, ծնված օրվանից հայտնվում են հասարակության և օբյեկտիվներիուշադրության կենտրոնում: Սակայն ոմանք համառորեն այդպես էլ ցույց չեն տալիս երեխաների դեմքերը:
Վաչե Թովմասյան և Գայանե Մանուկյան
Աստղային ընտանիքներում 2017-ի առաջին համալրումը եղավ դերասան-պրոդյուսեր Վաչե Թովմասյանի և դիզայներ Գայանե Մանուկյանի ընտանիքում: Հունվարի 25-ին ծնվեց զույգի առաջնեկը՝ Միան։ Ամուսինները դստեր լուսանկարը դեռ ոչ մի տեղ չեն հրապարակել ու համառորեն թաքցնում են փոքրիկի դեմքը:
Գրիգոր Դանիելյան և Հռիփսիմե Ելինյան
Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքում այսուհետ մարտի 15-ը տոնական օր է․ այդ օրը լույս աշխարհ եկավ նրանց երկրորդ բալիկը։ Հռիփսիմեն կրկին որդի պարգևեց ամուսնուն: Ծնողները փոքրիկին տվեցին Ռոբերտո անունը։ Նշենք, որ զույգի ավագ որդին՝ Ալբերտոն, արդեն 7 տարեկան է։
Էմմի
«3 կգ հրաշք»․ ահա այս գրառմամբ ամերիկաբնակ երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց երկրորդ երեխայի լույս աշխարհ գալու լուրը: Երգչուհին մարտի 16-ին երկրոդ անգամ մայր դարձավ՝ լույս աշխարհ բերելով որդուն՝ Մարտինին: Հիշեցնենք, որ Էմմիի առաջնեկը` Դանիելն, արդեն մեկուկես տարեկան է:
Գնել Ուլիխանյան և Աննա Դալլաքյան
Այս տարվա հուլիսի 27-ին լույս աշխարհ եկավ Գնել Ուլիխանյանի ու Աննա Դալլաքյանի առաջնեկը՝ Մալվինան։ Գնելը հարցազրույցներից մեկում նշել է, որ աստվածային զգացողություն է ապրել, երբ տեսել է փոքրիկին ու շնորհակալ է Աստծուն այս պարգևի համար։
Գարիկ Պապոյան և Մարիաննա
Այս տարի երկրորդ անգամ ծնողներ դարձան նաև հումորիստ և երաժիշտ Գարիկ Պապոյանն ու Մարիաննան: Սեպտեմբերի 12-ին լույս աշխարհ եկավ նրանց աղջիկը։ Հիշեցնենք, որ զույգն արդեն դուստր ուներ: Նրանց առաջնեկը` Ամելին, ծնվել էր 2014 թվականին:
Արամ MP3 և Աննա
Այս տարի երգիչ, դերասան Արամ MP3-ը երկրորդ անգամ հայր դարձավ: Հոկտեմբերի 10-ին կինը՝ Աննան, կրկին որդի պարգևեց Արամին։ Իմիջիայլոց, փոքրիկի անունը հայտնի դարձավ հաղորդավար Ավետ Բարսեղյանի մեկնաբանության շնորհիվ։ Նա լուսանկարի տակ գրել էր. «Բարի գալուստ, Դավիթ»։ Հավելենք, որ Արամն ու Աննան մինչ այս զբաղվում էին յոթ տարեկան Առնոյի դաստիարակությամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում