▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված թող այս զգացումը բոլոր կանանց տա. Ֆաինա

tert.am-ը գրում է. Tert.am Youth-ի զրուցակիցը հայ շատ հայտնիներին նորաձևություն թելադրող  մեկն է, ով տարիներ  առաջ, ընտանիքը թողնելով Ղազախստանում, միայնակ հայտնվել էր Երևանում: Տնտեսագետի մասնագիտություն ստացած աղջկան, ինքն էլ չգիտի, թե ինչու, բայց մշտապես հետապնդել է այն միտքը, թե ամեն ինչ լավ կլինի Հայաստանում: Որքանո՞վ   սպասելիքներն արդարացվեցին, ինչը՞ ստիպեց նրան լաց լինել Արցախում, կա՞  արդյոք  սիրտ սրտի տակ  և մյուս բոլոր  հարցերի պատասխանները՝ Ֆաինա Հարությունյանի հետ զրույցում:

 

Օդանավը  տարիներ  առաջ տարավ  Ձեզ Ղազախստան, իսկ հետո նորից հետ բերեց  հայրենիք: Կարո՞տ, արյան կա՞նչ, բիզնեսի ու  ստեղծագործական կյանքի համար պարարտ հո՞ղ, թե՞... 

-Ե՛վ կարոտ, և՛ արյան կանչ: Ես հասկանում  էի, որ եթե այդ պահին չգամ, ապա էլ  երբեք  չեմ  վերադառնա: Գալիս  է մի  տարիք, երբ  դու  պետք  է  սկսես նոր  կյանք, իսկ դա պետք  է անել ճիշտ  տեղում: Այսինքն՝ այնտեղ ուր  դու  քեզ   քո ափսեում  ես  զգում: Ես  ընտրեցի  հայրենիքը  ու մի ակնթարթ չեմ  փոշմանել: Այստեղ  ես  երջանիկ եմ: Այստեղ  սկսվեց կյանքիս  իրական պատմությունը:

 

Գիտենք, որ  ծնվել  եք  Արցախում: Ե՞րբ  եք  վերջին անգամ եղել այնտեղ: 

-Անցյալ ամռանը: Մինչ  դա  չէի  կարողանում  գնալ: Վերջին  անգամ  պատերազմից  առաջ էի  եղել: Դժվար  է  գնալ, երբ  չկա հայրական  տունդ, բայց  հավաքեցի  ուժերս  ու  գնացի: Մտա  Արցախ: Ամեն ինչ  հարազատ էր և իմը: Ցավոք  չկա  պապիկիս  տունը, որ  մանկությանս  երջանկության  համը  կարողանամ  զգալ: Գուցե  շատ  հուզված  եմ պատասխանում  հարցին, բայց  դա  ինձ  համար    չափազանց  ցավոտ  թեմա  է և  առանց  էմոցիայի  չեմ կարողանում: Երազում եմ, որ  գա այնպիսի օր, երբ  կկարողանամ  երեխայիս ցույց տալ  մեր հողերը:

 

 

«Ֆաինան»  դարձավ «Ֆաինա», երբ  սկսեց համագործակցել հայտնի հեռուստադեմքերի հետ: Ինչպե՞ս  ստացվեց:

- Պարզապես  ստացվեց: Հավանաբար  պետք  է  ստացվեր, քանի  որ ես  միշտ գնում եմ երազանքներիս  հետևից:  Այս անգամ էլ էի  հավատում, որ  իմ մոտ ստացվելու  է: Առաջինը  աշխատել եմ Գոհար Գասպարյանի հետ, իսկ  հետո նաև մյուսների: Աստիճանաբար  սկսեցին ինձ  ճանաչել: Հետո  հաղորդում էի վարում  հեռուստատեսությամբ և ինձ սկսեցին  ճանաչել նաև փողոցում: Աննկարագրելի  հաճելի զգացում  է, երբ  քեզ  փողոցում  ճանաչում են: Կներեք, բայց  չեմ հավատում մարդկանց, որ ասում են, թե  հայտնի լինելը  ձանձրալի է և չեն ուզում հայտնի դառնալ: Աննկարագրելի  հաճելի է, երբ  անծանոթը  կարող  է  քեզ  ասել, որ ինքը քեզ սիրում է:

 

 

Անդրեի հետ միասին ջինսերի արտադրությամբ էիք զբաղվում, ինչո՞ւ  շարունակություն  չեղավ:

-Ես պարզապես  օգնում էի ընկերոջս: Հիմա  երկուսս էլ  այլ պլաններ ունենք: Բայց, եթե Անդրեն մի օր նմանատիպ  առաջարկ անի, ապա  մի վայրկյան չեմ մտածի ու կհամաձայնեմ: Անդրեն ինձ համար պարզապես  երգիչ չէ, այլ հարազատ դարձած մեկը: Եղբոր պես սիրում եմ Անդրեին: Անդրեն միշտ  կողքիս  է, եթե  նույնիկ շատ հեռու է:

 

 

Ովքե՞ր են ստեղծում  նորաձևությունը՝  հայտնիները  թե՞  դիզայներները:

-Հայտնիները հագուստը  դարձնում են ճանաչելի: Ոճաբանը  պարզապես  օգնում է, որ հեռուստադեմքը  առավել  ոճային  դառնա:

 

Եթե  փորձենք  ընդհանրացնել, ապա  որքանո՞վ են հետևում նորաձևությանը  հայ հայտնիները:

-Հայ հայտնիները շատ  տարբեր  են: Նրանք շատ իրարամերժ են ճաշակով: Նրանք յուրովի են հասկանում նորաձևությունը:

 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее