▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված ուղարկեց Քրիստոսին` հային ասելու, որ սուր չվերցնի, հնազանդ լինի տերերին

Պետք է ասել, որ մինչև Քրիստոսի աշխարհ գալը, հայերը շատ լավ պաշտպանվում էին իրենց թշնամիների հարձակումներից։ Իսկ այս բանը Աստծու սրտովը չէր։ Դրա համար Աստված ուղարկեց Քրիստոսին հային ասելու, որ սուր չվերցնի, որովհետև՝ ով սուր վերցնի, սրով էլ կընկնի՝ պետք է հնազանդ լինել տերերին, և եթե մեկն իր մեկ երեսին զարկի՝ մյուս երեսն էլ դարձնի։
Հայ ազգն էլ նույնությամբ կատարեց Քրիստոսի հրամանը։
Միայն, որովհետև ընդամենը երկու երես ուներ և բազմաթիվ թշնամիներ, այդ երեսներից մեկը թուրքին դարձրեց, որ «ապտակի», մյուսը՝ բոլշևիկին։
Եվ այս նկատառումով, որ հայի մյուս թշնամիները կարող էին հետո էլ կոտորել հային, իսկ թուրքն ու բոլշևիկը շատ շտապ կարիք ունեին դրան, համբերել չէին կարող․․․

Լեռ Կամսար, 1965թ․, անտիպ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее