Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում, որ երգչուհու երկրպագուներից մեկը նրան անակնկալ է մատուցել՝ նվիրելով երգչուհու նոր ֆոտոշարքից հավանության արժանացած լուսանկարներից մեկը՝ օրիգինալ տարբերակով: «Աստված իմ, ես հավանում եմ այն»,-լուսանկարին կից գրել է երգչուհին:



