▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված հոգին լուսավորի․ հայ կին պատգամավորը Թուրքիայի մեջլիսում հայերենով է հիշատակել հայ բժշկին

Թուրքիայի խորհրդարանում հայ կին պատգամավոր Սելինա Դողանն իր ելույթում հիշատակել է օրեր առաջ մահացած հայտնի հայ մաշկաբան Հակոբ Քոթողյանին։

Սելինա Դողանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հակոբ Քոթողյանի համառոտ կենսագրությանը։ Ելույթի վերջում Սելինա Դողանը հայերենով ասել է․ «Աստված հոգին լուսավորի»։

 

 

 

Նշենք, որ Ստամբուլում 79 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբան Հակոբ Քոթողյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее