▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստվա՛ծ, աշխարհը քո կարիքն ունի. Քիմ Քարդաշյանը՝ Նիսի ահաբեկչության մասին

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առիթով իր միկրոբլոգում գրառում է կատարել:

«Վերջապես հասա տուն և տեսա լուրերը։ Սիրտս Նիսում բոլորի հետ է։ Աղոթում ենք ձեզ համար։ Աստվա՛ծ, աշխարհը քո կարիքն ունի»,- գրել է Քիմը՝ ավելացնելով կոտրված սրտի, երկրագնդի և Ֆրանսիայի դրոշի շարժապատկերներ։

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսում մարդկանց բազմության մեջ է մխրճվել մի բեռնատար, որից հետո վարորդը սկսել է կրակել մարդկանց վրա: Նա սպանվել է ոստիկանների կողմից:  Այս  պահին զոհերի թիվն արդեն  հասել է 84-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ, 18-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее