«Մեզ 10 տարի կերակրում էին «Ապահով Հայաստան»-ի հեքիաթով ու սա այնքան ասեցին, որ նույնիսկ մարդիկ, ովքեր գիտեին, թե ո՞վ է ասողը, սկսեցին հավատալ: Ապրիլյան դեպքերի ժամանակ պարզվեց, թե ի՞նչ ապահովի մասին էր խոսքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Նա կոչ արեց իշխանավորներին՝ Հայստանից դուրս բերած գումարները հետ բերել ու օգտագործել ի նպաստ բանակի:
«Գետինը մտնեք, ամերիկացիները ամբողջ աշխարհին հայտարարեցին, որ ՀՀ-ից ամեն տարի դուրս է բերվել 1 միլիարդ դոլար: Գոնե հիմա բերեիք, սահմաններն ամրացնեիք: Ծպտուն չեք հանում, կարո՞ղ է ձերն է: Գոնե պետք է իմանանք, թե ո՞վ էր տարել ու մեր երկրի հարստությունը օֆշորում պահել»,-նշեց Գուրգեն Եղիազարյանը:
«Աստծո սիրուն, թողե՛ք այդ թեման: Ապշում եմ, որ այդքան վստահ եք խոսում, չե՛մ հավատում Ձեր ասածին: Հայաստանում այդքան փող չկա, որ դուրս տանեն, տարրական հարց է»,-ընդհատեց հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում


