Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, ովքեր ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է։ Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը, ով հայտնել է, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


