▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակցի կինը բակում 51 փամփուշտ է գտել

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1978 թվականին ծնված Մելանյա Ա.-ն իրենց առանձնատան բակում փոս փորելիս զինամթերք է գտել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբին նա ներկայացրել է կարճեցված փողով ինքնաձիգի նմանվող կրակող սարք` դատարկ պահունակով, 5.45 մմ տրամաչափի 51 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն, ով ձեռք էր բերել 1988-1994 թվականներին ԼՂՀ մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее