▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասում են՝ արա՛, Սերժին տարանք, Նիկոլին բերինք, երկիրը ինչի՞ չփոխվեց»․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսնայութ է հրապարակել թելեգրամյան իր ալիքում՝ կից գրելով․ «Նվիրվում է Հեղափոխության 7–րդ տարեդարձին»։
Տեսանյութը հատված է «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում նրա դասախոսությունից, որտեղ Փաշինյանն ասում է․ «Եթե ուզում ես վերափոխել աշխարհը, պետք է վերափոխես ինքդ քեզ։ Ասում են՝ արա՛, հեղափոխություն արեցինք, ինչի՞ երկիրը չփոխվեց։ Արա՛, Սերժին տարանք, Նիկոլին բերինք, երկիրը ինչի՞ չփոխվեց։ Ուզում ես փոխես երկիրդ, ոչ միայն վարչապետիդ պետք է փոխես, այլև դու քեզ էլ պետք է փոխես»,- նշել է նա։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «7 տարի առաջ այս օրը՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ, բացվեց Հայաստանի նորանկախ պետականության սև շրջանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ավանդը մերժելու, Ադրբեջանի հետ բանակցությունները ձախողելու, դրանք սեփական ,զրոյական կետից սկսելու, Դուշանբեի վերելակում Ալիևի հետ թաքուն պայմանավորվելու հետևանքով սկսված պատերազմում շուրջ 5 հազար զոհ ունեցանք, որոնց անուններով ցուցակը իշխանությունը մինչ օրս չի հրապարակել, շատերը պատերազմում ու գերության մեջ անհետ կորան․ շատերի մասունքները փտում են դիահերձարաններում և մարտի դաշտերում, Բաքվում խոշտանգում, դատում են հայ գերիներին։ Արցախը հանձնված է, հանձնված են նաև Հայաստանի սահմանամերձ տարածքները, Կիրանց գյուղից տասնյակ հեկտարներ։ Հայաստանի պետական պարտքը կրկնապատվել է, 7 միլիարդից հասնելով գրեթե 14 միլիարդ դոլարի, բանկերը գերշահույթներ են ստանում, հասարակ քաղաքացիները՝ չքավոր դառնում։ Եթե ևս մի քանի տարի Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն մնացին իշխանություն, Հայաստանը դառնալու է Երևան քաղաք-պետություն կամ Ռուսաստանի դաշնության մի սուբյեկտ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее