▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են` 40-ամյակը չեն նշում, ես էլ այսօր կլինեմ այդ լոգիկայի մեջ. Այսօր Մենչի ծննդյան օրն է

Ասում են` 40-ամյակը չեն նշում, ես էլ այսօր կլինեմ այդ լոգիկայի մեջ. Այսօր Մենչի ծննդյան օրն է

Արմեն Պետրոսյանը՝ նույն ինքը Մենչը, այսօր դարձավ 40 տարեկան: Life.panorama.am-ին հումորիստը տեղեկացրեց, որ 40-ամյակը չնշելու ժողովրդական ավանդույթի եւ աշխատանքային խիտ գրաֆիկի համկընկումից ելնելով՝ այսօր ծննդյան օրը նա չի նշի.

«Ասում են՝ 40-ամյակը չեն նշում, ես էլ այսօր կլինեմ այդ լոգիկայի մեջ, քանի որ աշխաատնքային օրս բավականին հագեցած է, այսինքն կարող էր լինել 39-ամյակս եւ կրկին չնշեի»,- նշեց Արմեն Պերտոսյանը:

Օրվա հերոսը այսօր իր ծննդյան օրը նշելուց զերծ կմնա, բայց անակնկալներից՝ ոչ. նրա խոսքերով՝ հատկապես երեխաները անակնկալներ սկսել են մատուցել դեռ 2-3 օր առաջ. «Անակնկալները սկսվել են դեռեւս 2-3 օր առաջ, արդեն հասցրել եմ ստանալ հետաքրքիր նվերներ, որոնցից ամենաթանկը երեխաներիս նվերներն են՝ փոքրիկներս իրենց ձեռքի աշխատանքներն են ինձ նվիրել, իսկ մեծ աղջիկս՝ Էլինան, նվիրել է  հեռախոսի անվանական պատյան»,- պատմեց նա:

Արմենը նկատեց, որ ինչպես շատերը, ինքն էլ ծննդյան օրերին խորհրդանշական կերպով է վերլուծում անցած ճանապարհն ու մտածում նոր ճանապարհների մասին. «Երեւի թե այնպիսի մարդ չկա, որ նոր տարիքի հետ միասին իր ձեւով չվերլուծի իր կյանքը: Ամեն տարի սկսկում ես հասկանալ եւ պլանավորել, թե հաջորդ տարի ինչ ես ուզում անել: Ես հիմա մի շատ կարեւոր բան եմ ուզում, որը ինձնից կախված չէ՝ շատ եմ ուզում, որ հայրիկս առողջ լինի, սա առաջնահերթն է ինձ համար, մնացած ամեն ինչը, Փառք Աստծո,  շատ նորմալ է իմ կյանքում»,- իր ամենակարեւոր ցանկության մասին խոսելիս՝ նշեց Արմեն Պետրոսյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее