▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Լյուդվիգովիչը` ԱՆ նախարարի կողմից իր հիվանդանոցը փակելու լուրերի մասին

Երեկ համացանցում լուր էր տարածվել, ըստ որի` Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մայիսի 29-ին  հրաման է ստորագրել կասեցնելու «Լյուդվիգովիչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ–001931 լիցենզիայի գործողությունը` ընդհանուր վիրաբուժական տեսակի մասով` մինչև 2018 թվականի մայիսի 17-ը: 

Նշենք, որ «Լյուդվիգովիչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատկանում է պլաստիկ վիրաբույժ Աշոտ Լյուդվիգովիչ Միքայելյանին: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում հերքել է տարածված տեղեկությունը`գրելով հետևյալը.

«Սիրելի ընկերներ ջան.. համացանցում ՍԽԱԼ ինֆորմացիա է հայտնվել մեր կլինիկայի լիցենզիան կասեցվելու վերաբերյալ.. անհոգ եղեք.. ոչ մի խնդիր չկա.. վիրահատում եմ նույն տեղում և նույն տեմպով.. Նորք-Մարաշ, Արմենակյան123..»:

Հավելենք նաև, որ Աշոտ Միքայելյանը հանրությանը հայտնի է դարձել որպես Աշոտ Լյուդվիգովիչ, երբ ելույթներով հանդես էր գալիս «32 ատամ» ակումբում: հետագայում նա դադարեցրել էր իր հումորային գործունեությունը` նշելով, որ մարդիկ իրեն լուրջ չեն ընկալում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее