▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասեք՝ մեր եզը պիտի լինի քաղաքապետ, ոչխարը` մինիստր․․․Վարդան Ղուկասյանը՝ Փաշինյանին

Մտածում էի` դատված է, խոսում է դեմոկրատիայից, ավելի լավը կլինի, քան նախկինները, բայց սարսափելի դուրս եկավ. Վարդան Ղուկասյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Գյումրու քաղաքապետը չի հասկանում` ինչպե՞ս կարող է ՀՀ վարչապետն ասել, որ ինչ–որ մեկին հանրային կյանքից դուրս կշպրտեն։ Նա ՀՀ իշխանություններին հորդորում է կոնկրետ ասել` գնում են Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատության ճանապարհո՞վ, թե՞ բռնապետական։

«Կամ էլ ասեք, որ Պինոչետն եք ու ոչ մեկին չենք տալիս պետական կառույցները, և դա մենք պետք է լինիենք. մեր եզը պիտի լինի քաղաքապետ, ոչխարը` մինիստր, և այսպես շարունակ»։

***

«Ես հայրենասեր, խիղճ ունեցող, երկիր կառուցող, ժողովրդի կողքին կանգնող մարդ եմ, ինչի՞ եք ընկել հետևիցս, ա՛յ սատանեք»,- անդրադառնալով իր ավտոմեքենայի հետ կապված միջադեպին՝ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ հավելելով, որ առաջիկայում «այլ բաների ևս սպասում են»: Նա նշեց, որ այս ընթացքում մշտապես զգացել է իր նկատմամբ ճնշում, հետապնդում:

***

«Իրենց նպատակն է՝ ինձ կալանավորել կամ ինչ-որ բան անել, ժամանակավոր կառավարում անել, որպեսզի 2026-ի ընտրությունները կազմակերպեն. սցենարն էդպես է գրված: Բայց մենք էնպես պետք է անենք, որ իրենց մուրազն իրենց փորը մնա»,- այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее