▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ասել են՝ Վրաստանից մարդ է գալու, ազատեք տարածքը, մենք էլ չենք ազատել». ակցիայի մասնակից

Ինչպես հայտնել էինք՝ կառավարության շենքի դիմաց գերիների վերադարձի պահանջով ամիսներ շարունակ նստացույց անող «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին այսօր ոստիկանները շենքի դիմացից բերման ենթարկեցին: Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց, որ այսօր ոստիկանությունից իրենց հորդորել էին ազատել տարածքը. «Մենք մեր օրենսդրական սահմանադրական իրավունքն ենք իրականացնում՝ գերիների և անհետ կորածների վերադարձի պահանջով: Ես չհասկացա, թե Վահագն Չախալյանը ինչպես հայտնվեց թիրախում: Այսօր ոստիկանությունից եկել և ասել են՝ «Վրաստանից մարդ է գալու, էստեղ ազատեք»: Մենք չենք ազատել, ահա թե ինչու Վահագնին տարան: Ոստիկանությունը ուղղակի սադրեց»:

***

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով Երևանում է։ Նա ժամանեց կառավարություն, շենքի մոտ նրան դիմավորեց Նիկոլ Փաշինյանը։

***


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее