▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել էի՝ մեռնելով էլ լինի, պիտի բեմ դուրս գա․.. Աշոտ Ղազարյան

hraparak.am-ը գրում է. ինչպես ամեն տարի, այս տարի ևս Հայաստանը պատվով ներկայացավ «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։ 13-ամյա երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը 7 միավոր զիջելով հարևան երկիր Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին, 232 միավորով զբաղեցրին 2-րդ պատվավոր հորիզոնականը։ Աղջիկները ներկայացրին «Տարբեր» երգը, որի հեղինակներն են Ավետ Բարսեղյանն ու Նիկ Էգիբյանը: Աղջիկները բեմում հանդես եկան 2-րդ համարի ներքո: Անահիտ Ադամյանի պապիկը՝ ՀՀ ժողորդական արտիստ Աշոտ Ղազարյանը, ներկայացրեց իր հույզերն ու ապրումները։ «Աննկարագրելի զգացողություններ ունեմ։ Ցանկացած պապիկի համար իր թոռան ամենաչնչին ձեռքբերումն էլ կարևոր է։ Իսկ էս դեպքում 17 երկրի մեջ լավագույն եռյակում լինելը մեծ բան է։ Հատկապես, որ Անահիտը հիվանդ էր, մի կերպ՝ դեղով-դարմանով ոտքի կանգնեցրին, որ բեմ դուրս գա։

Ես իրեն ասել էի՝ մեռնելով էլ լինի, պիտի բեմ դուրս գա, որովհետև էդ համ իր, համ մեր երկրի, համ էլ իմ պատիվն ա։ Հիմա մեզ մնում ա հպարտանալ, որ էսքան փոքր երկիր լինելով էլ բարձր արդյունքներ ենք գրանցում»,-նշեց Աշոտ Ղազարյանը։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее