-Շուրջ 40,000 երեխա սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց ոտք կդնի: Հանրակրթական բոլոր դպրոցներն ապահովված են դասագրքերով, այս տարի նույնպես 1-4-րդ դասարաններին կհատկացվեն անվճար դասագրքեր: Անվճար դասագրքեր կտրամադրվեն նաև սոցիալական աջակցություն ստացող սահամանամերձ 38 համայնքերի 1-12-րդ դասարանների աշակերտներին,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
Ինչ վերաբերում է մի շարք դպրոցների փակման մասին տեղեկատվությանը՝ Աշոտ Արշակյանը նշեց.
-Երևանում և մարզերում 13 դպրոց կմիավորվի, կխոշորացվի: Դրանք հիմնականում քաղաքային դպրոցներ են: Ուզում եմ հավաստիացնել, որ բոլոր տնօրեններին, ուսուցիչներին այդ մասին գրավոր ծանուցվել է: Եվ այն դպրոցները, որտեղ տեղափոխվելու են աշակերտները, ունեն լավ շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա: Աշխատանքներ են տարվում նաև ուսուցիչներին աշխատանքի տեղավորելու առումով: Աշակերտների տեղափոխման աշխատանքները կկատարվեն հոկտեմբերին՝ արձակուրդի ժամանակ:


